ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվան պատրաստ է նպաստել Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության թուլացմանը

Մոսկվան պատրաստ է նպաստել Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության թուլացմանը
03.03.2019 | 01:12

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պակիստանցի գործընկեր Շահ Մեհմուդ Քուրեշի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության թուլացմանը: Նա ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է հետևեն ահաբեկչության կանխարգելման կոնվենցիայի դրույթներին և համագործակցեն իրականացման գործում:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ