ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գուայդոն վերադառնում է Վենեսուելա

Գուայդոն վերադառնում է Վենեսուելա
03.03.2019 | 15:25

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն հայրենիք է վերադառնում: «Հայտարարում եմ իմ վերադարձի մասին Վենեսուելա և կոչ եմ անում երկրի ողջ տարածքում երկուշաբթի և երեքշաբթի ցույցեր անցկացնել»` գրել են նա Թվիթերում: Վենեսուելայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը Վենեսուելայի իշխանություններին զգուշացրել է Գուայդոյին չձերբակալել, երբ նա Կոլումբիա այցից հետո պատրաստվում էր հայրենիք վերադառնալ:


Փետրվարի 22-ին Գուայդոն հատել էր Կոլումբիայի հետ սահմանը՝ չնայած հունվարից գործող՝Վենեսուելայի սահմաններից դուրս գալն արգելող օրենքի: Վենեսուելայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավորի տեղակալ Խուան Կարլոս Վալդեսը հայտարարել էր, որ Գուայդոյին օրենքը խախտելու համար մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ