ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփը 2020-ի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ է ակնկալում

Դոնալդ Թրամփը 2020-ի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ է ակնկալում
03.03.2019 | 15:26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ 2020-ին նախագահական ընտրություններին համոզիչ հաղթանակ է տանելու: Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում նա ասել է. «Կարծում եմ` 2020-ին մենք կրկին կհաղթենք, և արդյունքներն ավելի տպավորիչ կլինեն, քան 2016-ին էր»: Իր ելույթում ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև «ռուսական հետաքննության» թեմային` ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություն իր նախընտրական շտաբը չի ունեցել` «Դա կեղծիք է, որը մեռնում է»:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ