ԻԻՀ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ընդունելությունը զայրացրել է երկրում բնակվող ադրբեջանցիներին: Նրանց զայրացրել է «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին և վե՛րջ» գրությամբ պաստառը, որը կախված է եղել «Արարատ» հայկական ակումբի մարզադահլիճում՝ Իրանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` հայտնում է minval.az-ը՝ gunaz.tv-ին հղումով:
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը ոչ միայն քննադատել են Իրանի իշխանություններին ՀՀ վարչապետին, ինչպես իրենք են նշել, «Խոջալուի ցեղասպանության տարելիցին» Իրան հրավիրելու համար, այլև մեղադրել են «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու համար: Անգամ Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում ոչ միայն Արցախի պատկանելիության կարգախոսներ են վանկարկել, այլև այրել են ՀՀ դրոշը