Մարտի 3-ին Էստոնիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ընտրություններին մասնակցում են 10 կուսակցություններ: Սոցիոլոգների գնահատմամբ առաջատար են համարվում 3 կուսակցություն, բայց ոչ մեկին չի հաջողվի խորհրդարանում մեծամասնություն կազմել: Կանխատեսվում է, որ 101 տեղանոց խորհրդարան կանցնեն 6 կուսակցություններ: Ընտրողների 40 տոկոսը նախoրոք է քվեարկել` այդ թվում՝ ինտերնետով: 2005-ից Էստոնիայում թույլատրվում է էլեկտրոնային քվեարկությունը: