Իսպանիացի գիտնականները համակարգչային ծրագրերի օգնությամբ կարողացել են վերստեղծել կայսր Ներոնի իրական տեսքը: Արտաքինի գրաֆիկական պատկերը ստանալու համար փորձագետները օգտագործել են XVII դարի մարմարե քանդակը, որը ցուցադրված է Հռոմի Կապիտոլիումի թանգարանում: Կայսր Ներոնի արտաքինը վերստեղծելուց հետո գիտականները եկել են այն եզրակացության, որ նվաճողը այնքան էլ գրավիչ տեսք չի ունեցել: Նա կրկնակզակ է ունեցել և մորուք, աչքերի գույնը եղել է մոխրա-երկնագույն, իսկ մազերը՝ պղնձագույն: Քանդակը, ըստ որի արվել է համակարգչային կրկնօրինակը, ստեղծվել է կայսեր մահից ութ դար հետո: Նրա կիսանդրին ստեղծվել է մետաղադրամների վրա եղած պատկերով, որոնք հատվել են նրա կառավարման օրոք: