ՀՀ ոստիկանությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա թիկնազորին բերման ենթարկելու մասին լուրերը: Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում: