Երեկ Էստոնիայում անցկացված ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր լիբերալ Բարեփոխական կուսակցությունը հաղթել է վարչապետի ղեկավարած իշխող ձախ կենտրոնամետ «Կենտրոն» կուսակցության նկատմամբ։ Էստոնիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ արևմտամետ Բարեփոխական կուսակցության օգտին քվեարկել են ընտրողների 28,8 տոկոսը` կուսակցությունը կստանա 34 մանդատ՝ 101 տեղ ունեցող խորհրդարանում: «Կենտրոն» կուսակցությունը քվեների 23,9 տոկոսով կստանա 26 տեղ: Երկու կուսակցությունները նախորդ խորհրդարանում ունին 30 և 27 մանդատ:
Մարտի 3-ի ընտրություններում երրորդ տեղը 17,8 տոկոսով զբաղեցրել է ազգայնական աջակողմյան Պահպանողական ժողովրդական կուսակցությունը` 19 մանդատ: