ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա
04.03.2019 | 14:14

Այսօր ցերեկը, մարտի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում մարտի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:


Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար) և Գորիս-Սիսիան (բուք է) ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին մերկասառույց է: Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ