Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրն այցելել է Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, որտեղ վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ֆինանսական կայունության հեռանկարների և մակրոտնտեսական հետևանքների, համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության թեմաներով։