Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի` անպատժելիության, հասարակությանը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու դրսևորումներից էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա ընդգծեց, որ կատարվածի պատասխանատվությունը վարչապետի գլխավորությամբ գործող իշխանությունների վրա է: «Այս ամենը տեղի չէր ունենա, եթե ժամանակին ստեղծվեր հանդուրաժողականության, ինչպես հայտարարում էին սիրո և համերաշխության մթնոլորտ», - ասաց նա։
Աշոտյանը ընդգծեց, որ դեպքի մեղավորները հայտնի են՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կկատարեն իրենց գործն ու կպատժեն մեղավորներին:
Նարեկ Մալյանը տեղեկացրել էր, որ գիշերը հարձակման է ենթարկվել: