ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նարեկ Սամսոնյան. Հետևողական ենք լինելու քաղաքապետի հետաքրքրության տիրույթում շինությունների ճակատագրի նկատմամբ

Նարեկ Սամսոնյան. Հետևողական ենք լինելու քաղաքապետի հետաքրքրության տիրույթում շինությունների ճակատագրի նկատմամբ
04.03.2019 | 14:18

Եթե այս շենքն արդեն քանդված չլիներ, գուցե մենք փորձեինք հանդիպել երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ, բայց երբ շենքն արդեն քանդված է, այլևս ի՞նչ խոսենք, պետք է գան, քարերը դնեն իրար վրա՞, Խորենացի 13 հասցեում քանդման ենթակա շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:


Նրա խոսքով՝ ինքը սպասել է, որ մշակութային ու քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ կգան ու բողոքի ձայն կբարձրացնեն շենքի քանդման կապակցությամբ, սակայն՝ ապարդյուն: Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ այդ գործիչներից շատերն այժմ ռեժիմի ստրուկ են: «Մեր ակցիայի նպատակը հենց դա ապացուցելն է: Եթե մենք ցանկանայինք, այս ակցիան կանեինք ավելի բազմամարդ, ավելի ռադիկալ, օրինակ, տրակտորի դիմացը կփակեինք: Կամ Րաֆֆի Հովհաննիսյանին զանգեինք, գար խփեր այս երկաթներին, Զառա Հովհաննիսյանին կարող էինք համոզել՝ գար, այստեղ ջութակ նվագեր, բայց մենք հատուկ սպասեցինք», - ասաց նա: Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ իրենք այսուհետ ևս ուշադիր և հետևողական են լինելու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետաքրքրության տիրույթում գտնվող, քանդման ենթակա շենք-շինությունների ճակատագրի նկատմամբ: «Ասում են՝ Հայկ Մարությանն ինչ բիզնես շահ պետք է ունենա, խիստ սխալվում են: Բայց ասեմ, որ հարուստ մարդիկ ավելի շատ են կաշառք վերցնում, օրինակ, 250 հազար դոլար, 150 հազար դոլար, 300 հազար դոլար: Մանիպուլյացիաներին էլ ենք ուշադրություն դարձնելու, ամեն ինչին, ինչը կապված է Հայկ Մարությաննի գործունեության հետ, որովհետև այս վանդալիզմը հաստատ շարունակություն է ունենալու», - ասաց ակտիվիստը:


Նարեկ Սամսոնյանը միաժամանակ նշեց, որ քաղաքապետարանի՝ Խորենացի 13 հասցեում տեղակայված շենքի հարցով պարզաբանումը ծիծաղելի և անլուրջ էր, որովհետև գործող իշխանությունները ամեն վատ երևույթ «գցում են» նախկին իշխանությունների վրա: Նշված հասցեում, ըստ քաղաքապետարանի տեղեկացման, լինելու է բիզնես կենտրոն՝ ավտոկայանատեղիով:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ