Խորենացի 13 հասցեում քանդվում է պատմամշակությաին արժեք ներկայացնող շենք, սակայն քաղհասարակության որևէ ներկայացուցիչ դրա մասին կա՛մ թեթև արձագանքեց, կա՛մ ոչինչ չարեց, ի պաշտպանություն Խորենացի 13 հասցեում քանդվող Լուսավորության նախարարության շենքի տեղի ունեցած ակցիայի ժամանակ Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ-ի խորհրդի անդամներից մեկը: Նրա խոսքով՝ Երևանի ներկա և նախկին քաղաքապետները գրեթե նույն գիծն են տանում: «Նախատեսել ենք փոքրիկ ակցիա՝ քանդման ենթակա շենքի դիմաց՝ ամոթանք տալու համար», - ասաց նա:
«Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Խորենացի 13՝ իրենց ձեռքերում պահելով «վանդալիզմ», «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ պաստառներ:
Երևանի քաղաքապետարանը Խորենացի 13 հասցեում տեղակայված շենքի քանդման մասին պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ դրա ճակատը վերականգնվելու է նոր մոտեցմամբ: Ներկա պահին, ըստ քաղաքապետարանի ծանուցման, ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի՝ 2019-ի փետրվարի 8-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: