ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԻԻՀ ԱԳՆ. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա

ԻԻՀ ԱԳՆ. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա
04.03.2019 | 14:22

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է հստակ ու թափանցիկ լինել, այն չի փոխվել: Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին: Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ խաղաղ հանգուցալուծում կստանա՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստակամ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ