ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նարեկ Մալյան. Ես իմ կենսակերպը չեմ փոխում

Նարեկ Մալյան. Ես իմ կենսակերպը չեմ փոխում
04.03.2019 | 14:22

Ես իմ կենսակերպը չեմ փոխում՝ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը: Անդրադառնալով երեկ գիշերը իր վրա հարձակման միջադեպին՝ նա ասաց․ «Ես կանխատեսել էի այդ հարձակումը: Կանխատեսել էի, որ կսպառվի ապուշների զինանոցը և իրենք գործի կդնեն իրենց ապուշության գագաթնակետը, այսինքն՝ բռնության կդիմեն»:


Նա նշեց, որ ուժի մեջ է մնում ԵՊՀ-ի դիմաց ժամը 13:00-ին հավաքվելը: Նարեկ Մալյանը նկատեց, որ ասում են, որ նա «ստրելկա է» անում: «Իմ «ստրելկաների» և դրա հետևանքների մասին կարող եք հարցնել Դավիթ Սանասարյանին: Կարծում եմ՝ ինքը կպատմի 2010 -ի իր փորձից, թե ինչ եղավ իր հետ, երբ ինձ հետ «ստրելկա» է արել»,- ասաց նա և նորից հրավիրեց ԵՊՀ շենքի դիմաց, այս անգամ էլ, ըստ նրա, կազմակերպելու են «Սորոսի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի քաղաքացիական հոգեհանգիստը: «Իրենց հանրային աջակցությունը հավասարվել է զրոյի, արդեն չկա, և իրենք ապրում են ոչ թե հանրային աջակցությամբ, այլ դրա հույսերով»,- ասաց նա: Վերադառնալով երեկվա միջադեպին՝ նա պատմեց ոստիկանությունում տեղի ունեցածի մասին: «Ոստիկանությունը շատ հետաքրքիր լուծումներ է գտել այդ ամենի մասով: Ոստիկանությունում ինձ համոզում էին, որ ես ցուցմունք տամ, որ ծեծել են: Բայց ինձ չեն ծեծել: 14 հոգով ոչինչ չեն արել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ