ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եգիպտոսի Գերագույն իմամը բազմակնությունը կանանց հանդեպ «անարդարություն» է անվանել

Եգիպտոսի Գերագույն իմամը բազմակնությունը կանանց հանդեպ «անարդարություն» է անվանել
04.03.2019 | 14:28

Եգիպտոսի Գերագույն իմամ շեյխ Ահմեդ ալ Թայիբն աղմկահարույց հայտարարություն է արել, որ հակասական արձագանքների տեղիք է տվել, հաղորդում է Associated Press-ը: Իմամը հայտարարել է, որ բազմակնությունը «անարդարություն» է կանանց նկատմամբ: Նա ընդգծել է, որ «նրանք, ովքեր հայտարարում են, որ ամուսնությունը պետք է պոլիգամ լինի, սխալվում են»: Նա հավելել է, որ բազմակնությունը սկիզբ է առել «Ղուրանը և մարգարեի ավանդույթները ոչ բավարար չափով ընկալելու» հետևանքով: Գերագույն իմամի հեռուստաեթերում արված հայտարարությունը թեժ քննարկումների առիթ է դարձել սոցցանցերում. ոմանք նույնիսկ կոչ են արել արգելել բազմակնությունը: Al-Azhar-ը պարզաբանել է, որ իմամի հայտարարությունը ուղղված չի եղել բազմակնության դեմ:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ