ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ռեստարտի» անդամները փորձել են Նարեկ Մալյանին աղբամանի մեջ նետել

«Ռեստարտի» անդամները փորձել են Նարեկ Մալյանին աղբամանի մեջ նետել
04.03.2019 | 14:34

Այսօր գիշերը հարձակվել են հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։ Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ-որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները»:

Միջադեպի մասնակիցները եղել են «Ռեստարտ» ուսանողական խմբի անդամները: Խմբի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը նշել է, որ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների, փորձել են Մալյանին գցել աղբամանը: Պետրոսյանը նշել է, որ Մալյանին չեն հարվածել, չեն հայհոյել և գործողությունը չեն կարողացել ավարտին հասցնել ոստիկանության միջամտության շնորհիվ:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ