ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյան․ Հայաստանը կարևորում է Եվրախորհրդի աջակցությունը երկրի ժողովրդավարացման գործընթացներին

Արարատ Միրզոյան․ Հայաստանը կարևորում է Եվրախորհրդի աջակցությունը երկրի ժողովրդավարացման գործընթացներին
05.03.2019 | 00:02

Հայաստանի նոր իշխանությունները հետևողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում` հայտարարել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը՝ երկուշաբթի օրը ընդունելով Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, կազմակերպության շարունակական աջակցությունը երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Նա հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ: Արարատ Միրզոյանի խոսքով` Հայաստանն այս տարիներին շարունակաբար իրագործել է կազմակերպությանն անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները և այդ ուղղությամբ ունի զգալի առաջընթաց` պայմանավորված նաև կազմակերպության աջակցությամբ:


ԱԺ նախագահը հավելել է՝ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ կատարեց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ:
Քրիստոս Ջակումոպուլոսը կարևորել է տարիներ շարունակ Հայաստանի հետ իրականացվող արդյունավետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը:
Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա, Ջակումոպուլոսը բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության և աջակցության պատրաստակամություն է հայտնել:


Անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, նոր Գործողությունների ծրագրին առնչվող հարցերին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու գործողությունների երկրորդ ծրագրի լիարժեք և ամբողջ ծավալով իրականացմանը, ու այս փուլում բավականին ծավալուն և խորքային բարեփոխումներ են նախատեսված:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ