ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քաշմիրում վերսկսվել են բախումները

Քաշմիրում վերսկսվել են բախումները
05.03.2019 | 00:05

Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանն այսօր առավոտյան նորից խախտել է հրադադարը և կրակ է բացել Ջամմու և Քաշմիր նահանգի Ակնուր բնակավայրի ուղղությամբ: Հնդկական կողմը պատասխան կրակ է բացել` ասել է Հնդկաստանի ՊՆ ներկայացուցիչ գնդապետ Դևենդր Անադը: Քաղաքացիական բնակչության և զինծառայողների շրջանում հնարավոր կորուստների մասին գնդապետը տեղեկություններ չի հրապարակել: Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի ստորաբաժանումների շփման գծում լարված վիճակ է:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ