Ուղղակի ծիծաղելի են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքերը, որ Խորենացի 13 հասցեում Լուսավորության նախարարության շենքը քանդվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական շահագրգռությամբ։ Թույլ տվեք նման մտահանգումներն ավելի մանրամասն չմեկնաբանել`ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով Սամսոնյանի հայտարարությանը, որ Հայկ Մարությանը շենքը քանդելու համար կոնկրետ շահեր ունի. «Ես որևէ մեկի մտահանգումները, ենթադրությունները, դատողությունները չեմ մեկնաբանում։ Միայն կարող եմ ասել, որ Երևանի քաղաքապետն անձնական որևէ շահագրգռություն չունի Խորենացի 13-ի շենքը քանդելու գործում: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայկ Մարությանը անհիմն մեղադրանքների համար իրավական պատասխանատվության կանչի «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, քաղաքապետի մամուլի քարտուղարն ասաց. «Չեմ կարծում, որ քաղաքապետն այդքան ժամանակ ունի՝ անդրադառնալու բոլոր կարծիքներին և դրանց ընթացք տալու»։