ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հարցով բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հարցով բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում
05.03.2019 | 00:08

ԼՂ կարգավորման հարցով բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում` Հ 1-ին հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք առիթ ունեցել ենք բազմիցս բացատրելու, որ մայիսից ի վեր մենք որևէ պահ չենք հապաղել, չենք հետաձգել խաղաղ գործընթացը: Արդեն անմիջապես մայիսից հետո` հունիս ամսին, մենք ունեցանք առաջին շփումները համանախագահների հետ (նոր կառավարությունը): Հունիսին եղավ առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Հուլիսին չկայացավ հանդիպում բրյուսելյան համաժողովի շրջանակներում: Սեպտեմբերին եղավ ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերին եղավ շատ հստակ արդյունքով շփում վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Եղավ հանդիպում հետագայում նաև Սանկտ Պետերբուրգուն, հետո հունվարին եղավ ԱԳ նախարարների հանդիպում նորից, և (վարչապետի ու Ադրբեջանի նախագահի) շփումը Դավոսում», - նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով, սա նպատակ է ունեցել մեզ համար հստակ ներգրավվելու գործընթացի մեջ և հստակեցնելու մոտեցումները, որ այս Կառավարությունն ունի խաղաղ գործընթացի համար: «Սա է եղել տրամաբանությունը մինչև հիմա և շարունակում է մնալ, որովհետև մենք նպատակաուղղված աշխատելու ենք բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը պետք է բացառել: Դա, նորից եմ կրկնում, չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից: Բայց մենք նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղությամբ», - հայտարարել է նախարարը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ