ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսին
05.03.2019 | 00:09

Մարտի 2-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ` տեղեկացնում են ՀՅԴ լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը արծարծվել են Հայաստանի, հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։ ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցել են կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները՝ հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ