ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն քննարկել են ներքաղական իրավիճակը

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն քննարկել են ներքաղական իրավիճակը
05.03.2019 | 00:10

Մարտի 4-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալել են ԼՀԿ նախագահ, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Աժ պատգամավորներ Մանե Թանդիլյանին և Գևորգ Գորգիսյանին` հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, մասնավորապես` ազգային-պետական օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ