Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանի երկու պալատները լուծարելու հրամանագիր է ստորագրել՝ ապրիլի 28-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու նպատակով, գրում է El Diario-ն: Խորհրդարանի լուծարման որոշումը պետք է ստորագրի Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը: Երեքշաբթի առավոտյան փաստաթուղթը կհրապարակվի պետական տեղեկագրում և օրենքի ուժ կստանա: