ՌԴ նախագահ Վլաիդմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Վաշինգտոնի հետ կնքված փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին: «Համաձայնագրի գործողության ժամկետը դադարեցվում է ստորագրման օրից, և այդ մասին ՌԴ ԱԳՆ պետք է տեղյակ պահի ամերիկյան կողմին», - ասված է փաստաթղթում: Վաշինգտոնն անցած ամիս էր դեռ սկսել համաձայնագրից դուրս գալու գործընթացը: