ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի ակնարկը Գագիկ Ծառուկյանի մասին

ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի ակնարկը Գագիկ Ծառուկյանի մասին
05.03.2019 | 17:23

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը խորհրդարանում նստաշրջանի օրակարգի հաստատման ժամանակ մտքերի փոխանակության ընթացքում արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին ու հայտարարեց, որ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ինքը «բավականին մանրամասն» է ուսումնասիրել։ «Ուսումնասիրություններից հետո մենք հայտնեցինք դիրքորոշում, որ նախագծին դրական եզրակացություն տալու պարագայում այդ ոլորտում ռիսկ ենք գեներացնում։ Բացատրեմ՝ հնարավորություն էր ստեղծում մեկ առանձին գործարարի, որը բիզնես գործունեություն էր ծավալում տարբեր ոլորտներում, տոտալ վերահսկողություն սահմանել իր ենթակայության տակ գտնվող բիզնես ոլորտների հանդեպ։ Պարզ ասեմ, օրինակ, խաղատունը, կոնյակի գործարանը, ցեմենտի գործարանը կարող են ստեղծել մեկ արհեստակցական միություն և եթե ինչ-որ հրաշքով պարզվեր, որ այդ երեք ձեռնարկությունները տնօրինում է մեկ սեփականատեր, մենք ռիսկ էինք գեներացնում քաղաքացիներին տոտալ վերահսկողության տակ դնելու արհեստակցական միության միջոցով», - ասաց նա:


Մկրտչյանը նաև հիշեցրեց Գևորգ Պետրոսյանի՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հնչեցրած հայտարարությունը, որ 88 հոգանոց իշխանական խմբակցությունը օրենքներ դակող է ու հավելեց. «Պարոն Գևորգ Պետրոսյան, ես ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես մենք ստիպված կլինենք կոռեկտության սեմինարներ անցկացնել ու գրավոր և բանավոր քննություն ընդունել ձեզնից»։

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ