ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սեյրան Օհանյան. Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանը կար, տրամադրություն, մթնոլորտ էր ստեղծում

Սեյրան Օհանյան. Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանը կար, տրամադրություն, մթնոլորտ էր ստեղծում
05.03.2019 | 17:24

Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանը կար, միանգամից համախմբում էր բոլորին: Եռաբլուրում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այնտեղ, որտեղ ինքը կար, տրամադրություն, մթնոլորտ էր ստեղծում և ուղղորդում մեծ-մեծ աշխատանքի, ծառայության, առաքելության, հերոսությունների»,- ասաց նա: 1990-91թթ. Վազգեն Սարգսյանն իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։


Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու և հաղթանակ ձեռք բերելու գործում։ 1991-ին նշանակվելով ՊՆ նախարար` նա ստեղծեց Հայաստանի ազգային բանակը: Նա հիմնադրել է «Երկրապահ» կամավորականների միությունը՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։ Արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։


Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է 1999-ից՝ որպես ՀՀԿ նախագահ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ 1999թ. հունիսին դարձել է ՀՀ վարչապետ և մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհվել Աժ նիստերի դահլիճում ահաբեկչության ժամանակ։

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ