ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քլինթոնը չի մասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին

Քլինթոնը չի մասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին
05.03.2019 | 17:25

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր թեկնածությունը չի առաջադրի 2020-ի նախագահական ընտրություններին, գրում է CNN-ը: «Ես չեմ առաջադրվի, սակայն կշարունակեմ աշխատել և պաշտպանել իմ համոզմունքները»,- ասել է Քլինթոնը: Նա նաև Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու ծրագրեր չունի: Այժմ քաղաքական գործիչն «օգնում է իր կուսակցությանը, վայելում գրողի, ակտիվիստի և տատիկի կյանքը»:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ