Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին` Եղիշե Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման առնչությամբ: Փայլանը թուրք նախարարին ուղղել է 5 հարց.
-Մտածե՞լ եք այն հուսախաբության և վիրավորանքի մասին, որ կարող է Չարենցի տան փլուզումից հետո առաջանալ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց մեջ:
-Չարենցի տան փլուզման որոշումը ո՞ր հաստատության կողմից է կայացվել: Ձեր նախարարությունը տեղյակ եղե՞լ է:
-Որո՞նք ենք այն շոշափելի քայլերը, որ նախարարությունն իրականացնում է ըստ արժանվույն արժևորելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու հիշողության այն վայրերը, որոնք առնչվում են հայ արվեստագետներին և մտավորականներին:
-Չարենցի տունը կարող է դառնալ հայկական մշակույթի և Կարսի համար հիշողության կարևոր վայր: Տան վերանորոգման և որպես թանգարան օգտագործման ուղղությամբ նախագիծ պատրաստե՞լ է նախարարությունը:
-Կենթադրեմ, որ հիշողության այս վայրը քանդվել է Չարենցի հայ լինելու պատճառով։ Համամի՞տ եք։