ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հեղափոխական թևն ուզում է «քցե՞լ»

Հեղափոխական թևն ուզում է «քցե՞լ»
05.03.2019 | 17:29

«Փաստը» գրում է. «Դավիթ Սանսարյանի և ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուցիոն խնդիրների առկայության, այլև ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին: Հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում կան ընդգծված բևեռներ, և ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել: Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների և հ/կ սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է: Սանասարյանն, ըստ էության, տարիներ շարունակ դիտարկվել և համարվում է հ/կ սեկտորի կարևորագույն դերակատարներից մեկը, և այս գործընթացը կատարվում է այդ թևին իր տեղը ցույց տալու համար, որպեսզի չանցնեն սահմանները: Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ 18 պատգամավոր: Թերթի ներիշխանական աղբյուրի փոխանցմամբ, այս հատվածի մոտ դժգոհության ալիք է հասունանում, քանի որ հասկանում են, որ բուն հեղափոխական թևն իրենց թիմին ուղղակի ցանկանում է «քցել»»:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ