Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անցած շաբաթ հրաժարականի դիմում ներկայացնելու իր քայլը բացատրել է Սիրիայի նախագահի այցից տեղյակ չլինելու հանգամանքով` հաղորդում է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը՝ ISNA-ն: Զարիֆն ասել է, թե տեղյակ չի եղել Թեհրան այցելելու Բաշար Ասադի մտադրության մասին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է Զարիֆի հրաժարականի դիմումը: