ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը` ԶՈՒ ԳՇ պետի և սպայակազմի ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել սպարապետի հուշարձանին, շրջել տուն-թանգարանում, ծանոթացել առաջին անգամ ներկայացված ցուցանմուշներին։
Դավիթ Տոնոյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում և տուն-թանգարանին է հանձնել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի` 1992 թվականի մարտի 5-ին ստորագրած հրամաններից մեկի բնօրինակը: