ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հետ քննարկել է Հայաստանի ԱԱԾ տնօրենի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հետ քննարկել է Հայաստանի ԱԱԾ տնօրենի հայտարարությունը
05.03.2019 | 23:52

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի հետ հեռախոսով քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները:

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված չեն խաղաղությանը: Օրինակ, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես խոսել եմ այդ հարցի շուրջ այսօր հեռախոսազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ», - ասել է Էլմար Մամեդյարովը:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ