ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էլմար Մամեդյարովի հարցը ԵԱՀԿ գործող նախագահին

Էլմար Մամեդյարովի հարցը ԵԱՀԿ գործող նախագահին
05.03.2019 | 23:53

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարց: «Ես հանդիպման ժամանակ ներկայացրի Բաքվի դիրքորոշումը: Ընդհանուր առմամբ մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման ուղիները», - ասել է Մամեդյարովը՝ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Լայչակը հաջորդ շաբաթ այցելելու է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Մամեդյարովը Լայչակին խնդրել է Երևանում Հայաստանի ղեկավարությունից պարզել, թե իրավիճակի ինչպիսի զարգացման պետք է նախապատրաստվել. «Մենք մեր ժողովրդին խաղաղության նախապատրաստե՞նք, թե՞ այլ ուղղությամբ»: «Կան մի շարք գաղափարներ, որոնք ես հաջորդ շաբաթ կներկայացնեմ Երևանում», - ասել է Միրոսլավ Լայչակը:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ