ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

27 տարին լրացած զինապարտները կարող են վերադառնալ Հայաստան՝ վճարելով համապատասխան գումար

27 տարին լրացած զինապարտները կարող են վերադառնալ Հայաստան՝ վճարելով համապատասխան գումար
05.03.2019 | 23:54

ԱԺ-ն քննարկեց և 101 կողմ ձայնով ընդունեց ԼՀԿ-ի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագիծը միտված է հնարավորություն տալու այն քաղաքացիներին, ում 27 տարին լրացել է և զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից ու դրա համար վճարելով օրենքով սահմանված գումարները:

«Բաց թողած ամեն զինակոչի համար օրենքով սահմանված տուգանքը սահմանված է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»,- ասաց նա: Գորգիսյանը նշեց, որ նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: «27 տարին լրացած քաղաքացիների համար նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել մինչև այս թվականի մարտի 1-ը: Հանձնաժողովում առաջարկ եղավ ավելի երկարաձգել ժամկետը, բայց քանի որ ավանդաբար նախագիծն ունեցել է համաներման տրամաբանություն, հետևաբար, պայմանավորվեցինք փոխել մարտի մեկով: Հանձնաժողովն իր դրական եզրակացությունն է տվել նախագծին: Կոչ եմ անում դրական քվեարկել և ընդունել նախագիծը՝ թույլ տալով մեր քաղաքացիներին, ովքեր սպասում են այս նախագծի ընդունմանը, վերադառնալ հայրենիք»,- ասաց նա:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հետաքրքրվեց` դա կարող է նշանակել, որ հնարավոր է նորից այսպիսի նախագիծ մտնի Աժ, թե կա համապարփակ լուծում: Գորգիսյանը նշեց, որ միանշանակ պահանջվում է համապարփակ լուծում, որովհետև 2009 թվականից այս ժամկետն անընդհատ հետաձգվում է: «Նախորդ կառավարությունը ժամկետ էր սահմանվել, որ մինչև 2019-ի դեկտեմբերի մեկով ավարտվում է ժամկետի երկարաձգումը: Կարծում եմ` հիմա կառավարությունը նոր մոտեցում կցուցաբերի: Ես ինքս ունեմ տարբեր մոտեցումներ այս հարցի շուրջ, որը պատրաստվում եմ դնել շրջանառության մեջ՝ քննարկելով համապատասխան նախարարության հետ: Հիմա քննարկում ենք ժամանակավոր լուծումը»,- ասաց նա:


Հարակից զեկուցող, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը համարում են նպատակահարմար և հիմնավոր, քանի որ հնարավորություն կտա մեր շատ հայրենակիցների ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ ՀՀ: «Այս պահի դրությամբ ունենք 10 հազարից ավելի հետախուզման մեջ գտնվող հայեր՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու փաստով, և նրանցից 3200-ը 27-ից 32 տարեկան հասակում են: 16-17-ի կարճ վիճակագրություն ունենք, որ 625 մարդ է վերադարձել հայրենիք` կատարելով 795 մլն դրամի չափով վճարում»,- ասաց նա և հավելեց, որ պետք է հարցին ամբողջական լուծում տրվի:
Հարակից զեկույցով հանդես եկավ կառավարության ներկայացուցիչ, Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նա նշեց, որ կառավարությունը դրական է համարում նախագիծը մեկ պարզաբանմամբ, որ սա դիտարկվի որպես ժամանակավոր լուծում: «Հարցի համար պետք է մտածվի ավելի համապարփակ և ինստիտուցիոնալ լուծում: Բոլոր այն հարցերը, որ հիմա բարձրացվում են, վկայում են, որ ունենք խնդիր ինստիտուցիոնալ լուծման համար, հետևաբար առաջարկում ենք կողմ քվեարկել ժամանակավոր լուծման համար և արդեն աշխատել ավելի ինստիտուցիոնալ լուծման համար»,- ասաց նա:
Նախագիծն ընդունվեց 101 կողմ ձայնով:

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ