Մեքսիկայում Պատմության և հնէաբանության ազգային ինստիտուտի մասնագետները մայաների քաղաքակրթության խոշորագույն քաղաքներից մեկի՝ 5-րդ դարում հիմնված Չիչեն Իցայի պեղումների ժամանակ հայտնաբերել են կրոնական ծեսերի ժամանակ օգտագործվող մոտ հարյուր առարկա։ Պեղումները ղեկավարել է Գիլիերմո դե Անդան։
«Ժամանակակից մարդկանց, ինչպես և մեր պես մասնագետների համար դժվար էր այնտեղ մուտք գործելը, իսկ մայաների համար այդ դժվարությունները հատուկ ծեսի մաս են կազմել։ Դժվարությունների հաղթահարում, որը, ինչպես իրենք են կարծել, իրենց կմոտեցնի աստվածներին»,- ասել է Գիլիերմո դե Անդան: