ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վաղվանից կցրտի

Վաղվանից կցրտի
06.03.2019 | 14:00

Այսօր, առաջիկա գիշերը, մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 6-7 աստիճանով:


Երևանում այսօր և առաջիկա գիշերը, մարտի 8-ի ցերեկը, մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, մարտի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Այսօր՝ ժամը 08:15-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:


Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար) և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին մերկասառույց է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ