Արդեն երրորդ օրն է` Իրանում հազարավոր դպրոցների ուսուցիչներ գործադուլ և նստացույց են անում: Թեհրան, Սպահան, Համադան, Քերմանշահ, Շիրազ և տասնյակ այլ քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցները բողոքում են ցածր աշխատավարձերի և ուսուցիչների իրավունքները պաշտպանող ակտիվիստների բանտարկության դեմ։ Մանկավարժները պահանջում են 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, քանի որ կյանքը թանկանում է, իսկ երկրի տնտեսությունը լրջորեն տուժում է միջազգային պատժամիջոցներից: Խորհրդարանում քննարկվող օրինագծի համաձայն՝ նոր ուսումնական տարում իշխանությունները նախատեսում են աշխատավարձերի միայն 14 տոկոս աճ: Պետական լրատվամիջոցները չեն լուսաբանում գործադուլը, իշխանությունները մեկնաբանություններ չեն արել: