«Հրապարակը» գրում է. «Լուրեր կան, որ դիալիզի բիզնեսի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին և եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստանալու հարցում Դուք եք օգնել․ երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին։ «Ես որևիցե մեկին աշխատանքի չեմ տեղավորել»։ Ճանաչո՞ւմ եք նրանց։ «Ոչ»։ Հայկ Սարգսյանն ասել է, որ Ադյան եղբայրներն իր կուրացիայի տակ չեն աշխատել, ինքը կդժվարանա կարծիք հայտնել։
Օրերս ԱԱԾ-ն ձերբակալեց ՊՎԾ վերահսկողական վարչության բաժնի պետ Սամվել Ադյանին և ևս 2 հոգու, նրանք կասկածվում են կահույքի բիզնեսով զբաղվող «Զորաշեն» ընկերությանը դիալիզի ոլորտում ներդնելու մեջ։ Ըստ լուրերի, «Զորաշենն» իրականում պատկանում է կալանավորված Ադյանին․ նրա մեքենայից դիալիզի ապարատներ են հայտնաբերվել»: