Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպումից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զբոսնել է քաղաքի պատմական կենտրոնում`
Սեն Էսփրի նեղլիկ և հին փողոցում։ Ճանապարհին նրանց հանդիպել է Լյուքսեմբուրգի արդարադատության նախարար Ֆելիքս Բրազին: Որոշ ժամանակ անց` ԱԳ նախարար Ժան Ասելբորնը և Մեծ դուքս Անրին։ Բեթելը Մեդվեդևին հավաստել է, որ բոլոր հանդիպումները պատահական են և ամփոփել. «Այժմ դուք ծանոթ եք Լյուքսեմբուրգի գրեթե բոլոր բնակիչների հետ»: