ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների տան դատական հարցերով հանձնաժողովի նախաձեռնությանը, որը 81 անհատների ու գերատեսչությունների հարցումներ է հղել՝ ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության, կոռուպցիայի, արդարադատության կայացմանը խոչընդոտելու կասկածները հետաքննելու համար:
«Վհուկների որսը շարունակվում է: Դավադրություն չկա, դա խաբեություն է, ոչինչ չկա: Օրենքներ ընդունելու փոխարեն նրանք դրանով են զբաղվում: 81 անհատներ ու կազմակերպություններ նամակներ են ստացել: Դա խայտառակություն է մեր երկրի համար: Բայց ես չեմ զարմանում, նրանք ըստ էության սկսել են նախագահական քարոզարշավը»,- Սպիտակ տանը մարտի 5-ին պատասխանելով լրագրողի հարցին ասելէ Թրամփը: Նրա խոսքերով՝ մարդիկ հասկանում են որ դա ամոթ է և «նախագահի հետապնդում»: