ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեն Սիմոնյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվի երթին ռուս պատգամավորների մասնակցությանը

Ալեն Սիմոնյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվի երթին ռուս պատգամավորների մասնակցությանը
07.03.2019 | 01:30

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին են անդրադարձել Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ-ի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի արդյունավետ աշխատանքը: Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում ԱԺ փոխնախագահը կարևորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով: Ալեն Սիմոնյանը մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ փետրվարի 26-ին Բաքվում հակահայկական միջոցառմանը մասնակցության առնչությամբ: ՌԴ Պետդումայի մի քանի պատգամավորներ Բաքվում մասնակցել են Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված միջոցառմանը, ինչի կապակցությամբ ավելի վաղ պաշտոնական Երևանը իր վրդովմունքն է արտահայտել, խնդրին անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնության խորհրդի լիագումար նիստում:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ