ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մանֆրեդ Վեբեր. Թուրքիան չի կարող ԵՄ անդամ լինել

Մանֆրեդ Վեբեր. Թուրքիան չի կարող ԵՄ անդամ լինել
07.03.2019 | 01:31

Գերմանացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի ղեկավար, Մանֆրեդ Վեբերը ասել է, որ Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ: Եվրախորհրդարանի գալիք ընտրություններից հետո նա համարվում է Եվրահաձնաժողովի նախագահի հիմնական թեկնածուներից մեկը: Ելույթ ունենալով Բավարիայում պահպանողականների համաժողովում` Մանֆրեդ Վեբերն ասել է. «Բոլորը լավ հարաբերություններ են ցանկանում Թուրքիայի հետ, սերտ համագործակցություն, բայց եթե ես ընտրվեմ Եվրահաձնաժողովի նախագահ, Բրյուսելի պաշտոնյաներին կհրահանգեմ դադարեցնել ԵՄ-ի հետ Թուրքիայի ասոցացման բանակցությունները: Թուրքիան չի կարող ԵՄ անդամ լինել»: Նրա խոսքերը համաժողովն ընդունել է ծափահարություններով: Եվրախորհրդարանի ընտրությունները մայիսին են:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ