ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանի տարածքում մեկ տարում հարյուրավոր լրտեսներ են բացահայտվել

Ռուսաստանի տարածքում մեկ տարում հարյուրավոր լրտեսներ են բացահայտվել
07.03.2019 | 01:39

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կոլեգիայի նիստում ասել է, որ մեկ տարում Ռուսաստանում հարյուրավոր լրտեսներ են բացահայտվել: «Անցած տարի արդյունավետ են գործել հակահետախուզության մարմինները: Կանխվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների 129 կադրային աշխատակիցների և 465 գործակալների գործունեությունը: Մենք տեսնում ենք, որ արտասահմանյան հետախուզությունը ձգտում է ակտիվանալ ռուսական ուղղությամբ»,- ասել է Պուտինը, չհստակեցնելով թե որ երկրների լրտեսներ են բացահայտվել:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ