Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ նախագահը պաշտոնական այցով կժամանի Երևան, նաև ինքը կմեկնի Մոսկվա: Բրյուսելում՝ ТАСС- ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում: Բացի այդ, ես հուսով եմ, որ այս տարի Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Երևան, ես էլ՝ Մոսկվա», - ասել է նա: Կողմերը քննարկում են այցերի ժամկետները: «Վերջին քննարկումները տեղի են ունեցել մեկ շաբաթ առաջ՝ ես Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, որի ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Մեր աշխատակազմերն այդ ուղղությամբ քննարկումներ են անցկացնում», - մանրամասնել է Փաշինյանը:
Նա մտադիր է շուտով հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ` ապրիլի 29-ին Երևանում տեղի կունենա ԵՏՄ-ի միջկառավարական խորհուրդի նիստը:
«Նախատեսվում է, որ կժամանեն ԵՏՄ-ի երկրների բոլոր վարչապետները, այդ թվում` Դմիտրի Մեդվեդևը», - հավելել է Փաշինյանը: