ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
07.03.2019 | 01:48

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է երկրի անկախության ամրապնդումը, ինքնիշխանության պաշտպանությունն ու անվտանգությունը` Euronews-ի լրագրողի հետ զրույցում Բրյուսելում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: «Մեր կառավարությունը լի է վճռականությամբ՝ կյանքի կոչելու համաձայնագիրը: Դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, ինստիտուցիոնալ մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի կանխարգելման համար»,- նշել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը քննարկում է էներգետիկայի ոլորտում բազմակողմ համագործակցության հնարավորությունները՝ այդ թվում և Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և ԵՄ հետ: Անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ցանկացած՝ այդ թվում և տնտեսական ու քաղաքական գործընթացներում ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց»:
Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ավտորիտար իշխանությունը կամ բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ: «Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ