ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը՝ ռուսական գազի գնի նվազման շուրջ բանակցությունների ընթացքի մասին

Փաշինյանը՝ ռուսական գազի գնի նվազման շուրջ բանակցությունների ընթացքի մասին
07.03.2019 | 01:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին հարցազրույցում խոսել է ռուսական գազի գնի նվազման շուրջ բանակցությունների ընթացքից: Նա հույս է հայտնել, որ ընթացիկ տարում կհաջողվի լուծել այս հարցը, քանի որ այն կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև, ընդհանուր առմամբ, ամբողջ ԵԱՏՄ-ի համար:

«Չէ՞ որ ԵԱՏՄ-ի իմաստը միասնական տնտեսական տարածք ստեղծելն է: Եվ որպեսզի այդ տարածքը կայանա, հարկավոր է, որ արտադրանքի ինքնարժեքի կառուցվածքում շատ կարևոր դեր ունեցող էներգակիրների գները հավասար լինեն: Եթե, օրինակ, էներգակիրների բարձր գների պատճառով միևնույն արտադրանքի ինքնարժեքը Հայաստանում շատ ավելի բարձր լինի, քան, ասենք, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, դա կհարվածի ԵԱՏՄ էությանը»,-ասել է Փաշինյանը: Հայկական կողմն այս թեման քննարկում է ոչ միայն ռուս գործընկերների, այլև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական և միջկառավարական խորհուրդների, այլ ձևաչափերի շրջանակում:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ