ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուբեն Վարդանյանը կշարունակի ֆինանսավորել Դիլիջանի միջազգային դպրոցն ու «Ավրորա» նախաձեռնությունը

Ռուբեն Վարդանյանը կշարունակի ֆինանսավորել Դիլիջանի միջազգային դպրոցն ու «Ավրորա» նախաձեռնությունը
07.03.2019 | 14:44

Ռուսաստանահայ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ում հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկում փողերի լվացման սխեմայի բացահայտման մասին օրերս հաղորդեց Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը, բաց նամակ է տարածել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին իրենց աջակցությունն են հայտնել իրեն, միևնույն ժամանակ պնդելով՝ «հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնվել՝ ենթատեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ և հորինվածքներ՝ թաց ու չոր»։


«Չնայած նյութերի մեծ մասում իմ հասցեին ուղղված մեղադրանքներ չկան, ես՝ որպես «Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր, ինձ պատասխանատու եմ համարում ամեն ինչի համար», - ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ բարի համբավը վերականգնելու համար դատարան դիմելու հնարավորություններն այժմ ուսումնասիրում են փաստաբանները։ Ռուբեն Վարդանյանը ընդգծել է, որ հպարտանում է իր հայկական ծագմամբ, և հավաստիացրել, որ շարունակելու է ֆինանսավորել իր նախաձեռնած կոմերցիոն, սոցիալ-ձեռնարկատիրական և մարդասիրական նախաձեռնությունները՝ Ռուսաստանում «Սկոլկովո» բիզնես դպրոցը, Դիլիջանի միջազգային դպրոցը և հատկապես «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը։

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ