Վաշինգտոնում անցկացվող Բարեվարքության ամրապնդման ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով մարտի 5-7-ը ԱՄՆ-ում են Պն
փոխնախարար Գաբրիել Բալայանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Համաժողովին մասնակցում է 32 պետությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 պատվիրակ: «Բարեվարքության ներզոր կարողությունների և դիմակայուն հաստատությունների կառուցում՝ հանուն գործընկերության հզորացման» համաժողովին քննարկվում են բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մոտեցումները, արդյունավետ պաշտպանական հաստատությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ի խոչընդոտներն ու հնարավորությունները: