Այսօր ցերեկը, առաջիկա գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Մարտի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 6-7 աստիճանով, մարտի 9-11-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևանում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով, մարտի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ժամը 08:00-ի դրությամբ` Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Սոթք Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: